ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՊԵԿ նախագահի հետ մասնակցել է մաքսային զննման նոր հարթակի գործարկմանը

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՊԵԿ նախագահի հետ մասնակցել է մաքսային զննման նոր հարթակի գործարկմանը

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել են մաքսային զննման նոր հարթակի գործարկմանը, որը կօգնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի ու ներդրումների դյուրացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Այս համակարգի ձեռքբերման համար ապահովելով 3,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն՝ Միացյալ Նահանգները վերստին ընդգծում է իր հավատարմությունն օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի ներքո սահմանային անվտանգության ու մաքսային վերահսկողության ամրապնդման վերաբերյալ ստանձնած հանձնառություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն