uqiykugwqlwadzruaqswm5vmwpeq4qto5dx6160x

Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրվելու դեպքում խոստանում է յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար տրամադրել 2 մլն դրամ | armenpress.am

armenpress.am Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաջողության հասնելու դեպքում Ռեֆորմիստների կուսակցությունը խոստանում է ՀՀ ԱԺ օրակարգ մտցնել օրենքի նախագիծ, ըստ որի՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար պետության կողմից ծնողները միանվագ կստանան 2.000.000 դրամ աջակցություն:

Այս մասին մայիսի 23-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, որը կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդն է։

Օրվա ընթացքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Երևանի Ավան վարչական շրջան, շրջել փողոցներում, թռուցիկներ բաժանել անցորդներին և հորդորել մասնակցել ընտրություններին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն