706021268_961165870215571_6658618591987779555_n

«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է ուժեղացված ծառայությունը։
«Մայիսի 22-ից 23-ը՝ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։
Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։
ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել»,- նշված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն