l-209x17wh-1521x887z-0-5167

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին | 1lurer.am

1lurer.am Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է իր հնարավոր հրաժարականի մասին։

«Հնարավոր է, որ ես շուտով ներկայացնեմ իմ հրաժարականը», – նրա խոսքերն է մեջբերել N1 հեռուստաընկերությունը։

Սերբիայի առաջնորդը նաև հավելել է, որ չի մտադրվում կրճատել իր լիազորությունները՝ հետևելով նախկին նախագահ Բորիս Տադիչի օրինակին։

Բացի այդ, հանրապետության ղեկավարը հայտարարել է իշխող Սերբական առաջադեմ կուսակցության՝ հունիսի 26-ից 28-ը հավաքի մասին: Նա նշել է, որ այդ միջոցառումներից հետո հանրությանն ուղարկվող ուղերձները ավելի կարևոր կլինեն, քան մասնակիցների թիվը։

Վուչիչի երկրորդ նախագահական ժամկետը լրանում է 2027 թվականի գարնանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն