azatutyun.am Իրանում այսօր մի տղամարդու են մահապատժի ենթարկել՝ հունվարին երկրում հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաներին վերաբերող մեղադրանքներով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։
Մեղադրանքի մասին, սակայն, տեղեկություններ չեն փոխանցվում։
Տարեվերջին Իրանում տեղի ունեցած ամենամեծ հակակառավարական ցույցերը իշխանությունների կողմից դաժանորեն ճնշվեցին, հազարավոր զոհեր, ձերբակալվածներ եղան, մի շարք երկրներ «սահմռկեցուցիչ» էին որակել Իրանում զոհերի թվի աճը և դատապարտել ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների նկատմամբ։
Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։
Ըստ իրավապաշտպան խմբերի, այդ թվում՝ Amnesty International-ի՝ Չինաստանից հետո Իրանը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրորդ երկիրն է։