l-0x37wh-882x514z-0-8912

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը․ ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Վարդան Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում (ք․ Երևան, Դեղոյան փողոց) կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

«Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված անհամապատասխանությունը վերացնելու համար»․- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն