Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար | 1lurer.am

Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար | 1lurer.am

1lurer.am Ազգային ժողովի՝ մայիսի 26-ի ժամը 10:00-ին մեկնարկած հերթական նիստին քվորում չէր ապահովվել, քանի որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվելու էր մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը: Մինչև սահմանված ժամը, սակայն, կրկին քվորում չէր ապահովվել, քանի որ գրանցվել էր 9 պատգամավոր:

Այս համատեքստում նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ներկայացնելով կանոնակարգ օրենքը, հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստերը համարվում են չկայացած»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն