TFXR0j25HwVdZinwdwVkVcbnOZfQZXiK2ehOsnTm

Մենք ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի․ Արարատ Միրզոյանի

Մենք քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Այս մասին «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի» նախաստորագրումից հետո հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում նոր հնարավորություններ կան՝ արհեստական բանականությանը, այլ շատ ոլորտների վերաբերող։ Միրզոյանը բարձր գնահատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի նվիրվածությունը «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում»։

«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք մենք հիմա կյանքի ենք կոչում ստորագրությամբ, հետո նաև կտեսնենք գետնի վրա որպես իրականություն միանշանակ շահեկան են ՀՀ ահամար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար», – նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն