Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան ավարտվեց, այն տևեց մոտ մեկ ժամ։
«ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի» նախաստորագրումից հետո Ռուբիոն հայտարարեց․ «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով: Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք անում, որոնք հիմք կհանդիսանան, որ հայերն ու ամերիկացիները տնտեսական հիմքեր ունենան միասին աշխատելու»։