Այսօր և վաղը Հայաստանը գտնվելու է հարավարևմտյան արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-4 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմ և առանց տեղումների եղանակ»,- ասել է Սուրենյանը։
Մայիսի 29-ից 30-ը հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական հոսանքների ներթափանցման հետևանքով ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի։
«Մայիսի 29-ին և 30-ին մեր երկիրը գտնվելու է սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով մայիսի 28-ի ուշ երեկոյան, մայիսի 29-ին և 30-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 20 մ վայրկյան արագությամբ»,- ասել է Սուրենյանը։
Սուրենյանի խոսքով՝ մայիսի 31-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղումները կրկին կդադարեն և օդի ջերմաստիճանը որքան որ նվազել էր, այդքան էլ կբարձրանա։