armenpress.am Ուկրաինան պատրաստ է աջակցել Ռումինիայի անվտանգությանը, որը արդեն հինգերորդ տարին հետևողականորեն օգնում է Կիևին պաշտպանվել ռուսական հարվածներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ հեռախոսազրույցից հետո։
Զելենսկին հայտնել է, որ զրույցի ընթացքում իր աջակցությունն է հայտնել Ռումինիային և շուտափույթ ապաքինում մաղթել Գալաց քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից տուժածներին։
«Բոլոր ուկրաինացիների անունից աջակցություն հայտնեցի Ռումինիային և շուտափույթ ապաքինում մաղթեցի Գալացի բնակելի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի գիշերային հարվածից տուժածներին։ Կարևոր է, որ Ռումինիան սկզբունքային, օպերատիվ և ուժեղ արձագանք է տվել տեղի ունեցածին»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկու երկրների զինվորականները դեռ գիշերվանից կապի մեջ են եղել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում