0d6bac34-ecb2-4210-bce0-39fd6fbb813b_cx0_cy3_cw0_w1023_r1

Եթե նույնիսկ ռիսկեր կան, դրանք կառավարելի են. Խուդաթյանը՝ գազի մասին | azatutyun.am

azatutyun.am  «Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ կապի մեջ ենք, և եթե նույնիսկ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի են Հայաստանի Հանրապետության տնտեսության համար», – այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ «Ազատության» հարցին:

Բացառո՞ւմ է արդյոք թանկացումը՝ սրան նախարարն արձագանքեց. – «Մենք երբեք ոչինչ չենք բացառում, բայց պետք է ասեմ, որ մամուլում տասնապատիկ ավելի սարսափելի է ներկայացվում այդ հայտարարությունը և դրա հետևանքները: … Այդ հայտարարության մեջ ո՛չ գնից, ո՛չ ժամկետներից խոսակցություն չի եղել», – ասաց Խուդաթյանը:

«Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ, մատակարարումները բնականոն են գնում և մեր պայմանագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առավելագույնն է անում, որպեսզի սպառողների համար պայմանները լինեն հարմարավետ: Կառավարությունը վստահաբար ունի պլան Բ, բայց մենք այդ կետում չենք, որ պլան Բ-ի մասին հայտարարենք», – վստահեցրեց նախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն