84297d57-0e68-4d2e-459f-08de3c92853e_cx0_cy10_cw0_w1023_r1

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Hայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

«ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Կրեմլից էլ հաղորդում են, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն