news.am Քվեաթերթիկների մշակումից հետո Չեչնիայի Հանրապետության գործող ղեկավար Ռամզան Կադիրովը հաղթում է տարածաշրջանի ղեկավարի ընտրություններում։ Այս մասին հետևում է ԿԸՀ-ի տեղեկատվությունից։
Առցանց ցուցատախտակի տվյալներով՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո Կադիրովը հավաքում է քվեների 99,85%-ը։ Մյուս երկու թեկնածուները ստացել են 0,05-ական տոկոս։
Այս տարի Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցում էր երեք թեկնածու՝ Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Կադիրովը («Եդինայա Ռոսիա»), Չեչնիայի Հանրապետության Հանրային պալատի նախագահ Իսմայիլ Դենիլխանովը («Սպրավեդլիվայա Ռոսիա») և տարածաշրջանի խորհրդարանի պատգամավոր Խալիդ Նակաևը (ՌԴԿՊ)։