factor.am Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը` մանրամասնելով, որ մեկը ներկայացել է Նաիրի Հոխիկյանը, իսկ մյուսը միջադեպի հակառակ կողմը։
Հիշեցնենք` Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել, որ իր տան վրա հարձակում է եղել։
Իշխանական «Հայկական ժամանակն» էլ գրել է, որ Հոխիկյանը հարվածել է ՔՊ-ական Գևորգ Խաչատրյանին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում