12778737_0_0_1164_656_1920x0_80_0_0_d5ebcf2cf91c37c7419181a4099df55f-1080×675

Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով Մհեր Միրզոյանին կասկածում են աչքերի նմանության հիմքով. Ռոման Երիցյան

Դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձով պայմանավորված՝ արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում։

Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց և այդ ամենը 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ։

Ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։ Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել»,- գրել է նա:

Երիցյանի պնդմամբ՝ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։

«Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հայտնել էր, որ բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը. նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կայացվել է ձերբակալման որոշում: Ավելի ուշ ՔԿ-ից հայտնել էին, որ վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն