l-137x123wh-796x464z-0-9868

Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աբդել Կադեր Խեիր Էդդին Ահմադին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Ծաղկունք, Պարոնյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները. արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված պանիր «Շալալ» և պանիր «Ջադել» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Շալալ» և «պանիր «Ջադել» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրատեսակները համապատասխանեցնել հաստատված պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն