arm.sputniknews.ru Լրագրող, հանրային ընդդիմադիր գործիչ Նաիրի Հոխիկյանի տունը խուզարկվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Նաիրի Հոխիկյանը հայտնել էր․ «Մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն»։
«Հայկական ժամանակ» կայքն էլ իր տեղեկություններով հայտնել էր, որ Հոխիկյանը հարվածել է Խաչատրյանին և ահաբեկել ատրճանակով:
Հոխիկյանը, անդրադառնալով այս տեղեկություններին, գրել է․ «Լավ հասկանալով, թե ինչ հանցավոր շրջանակներ են իմ տան վրա եկել, ես ձեռքս վերցրել էի երեխաներիս խաղալիք ատրճանակը, որից ՔՊ -ական այդ հանցագործները վախեցել ու փախուստի են դիմել»։
Երեկ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Նաիրի Հոխիկյանը և Գևորգ Խաչատրյանը միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Կառույցից նշել էին (https://infocom.am/10036880/), որ կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: