711630930_1382978417188840_2679063664521393283_n

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ միջազգային համարներից ուղարկվող կեղծ հաղորդագրություններին չարձագանքել

ՀՀ ՆԳՆ-ն կրկին զգուշացնում է չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage-ով պետական մարմինների անունից ուղարկվող հաղորդագրություններին։

«Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։

Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ։

Նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝
• չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները,
• ստուգեք տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,
• մի՛ տրամադրեք որևէ անձնական կամ բանկային տվյալ,
• անմիջապես արգելափակեք ուղարկող հեռախոսահամարը և նշեք այն որպես Spam/Junk»,- նշված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն