l-0x53wh-1280x746z-0-6141

Դավիթ Խուդաթյանը Ախալքալաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջական գործարկման բացման արարողությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

«Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն