shantnews.am ԱՄՆ-ն չի վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները միայն Հորմուզի նեղուցը բացելու համար. սահմանափակումների մեղմացումը պետք է տեղի ունենա դրանց կիրառման պատճառի վերացման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ոչ, դա չի քննարկվել, նման առաջարկ չի եղել», – ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կհամաձայնի մեղմացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցը բացելու համար։
Ռուբիոն նշել է, որ պատժամիջոցների ցանկացած մեղմացում պետք է տրամադրվի այն պատճառի վերացման դիմաց, որի համար սկզբնապես սահմանվել էին այդ պատժամիջոցները՝ Թեհրանի միջուկային ծրագիրը։