Screenshot 2026-06-03 181932

Քրեական ոստիկանները բացահայտել են Տելեգրամի միջոցով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ չորս անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տելեգրամյան հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում` Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալեցին մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդուն և 33-ամյա կնոջը։

Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։
Երկուսին էլ առաջադրվեց մեղադրանք։ Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։

Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ձերբակալված տղամարդն ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ՝  40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը, ևս ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին։
Նրանց նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն