Փողերի լվացման գործով 50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»,- գրել է Ավդալյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է քրեական վարույթին, որի շրջանակում կալանավորված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանը: