9bsy3jrjpang14g3d7x6qffxlwho1y24d4hxcg6q

Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։ «Ամեն ինչ լավ է ընթանում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Խոսելով համաձայնության հասնելու հնարավորությունների մասին՝ ԱՄՆ նախագահը չի բացառել իրադարձությունների զարգացման ինչպես դրական, այնպես էլ բացասական տարբերակը։ «Գուցե ոչինչ էլ չլինի: Իսկ գուցե ամեն բան հաջողությամբ ավարտվի։ Հաջողության հնարավորություններ կան մինչև այս շաբաթվա վերջը», -հայտարարել է նա։Թրամփի խոսքով՝ Իրանը «տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն