jnuBZIBChD7G4n3qyBIFRpLQVFMLWhbfAyOwsIUX

ԵՄ-ն քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները. Մարագոս | azatutyun.am

azatutyun.am Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները:

«Սա չի հանդիսանում որևէ նոր միջոց, սա շարունակությունն է այն ամենի, ինչ մենք իրականացնում ենք, փորձում ենք մեր աջակցությունը տրամադրել տնտեսության դիվերսիֆիկացմանը Հայաստանում ու փորձում ենք օգնել Հայաստանի արտահանողներին գնել նոր շուկաներ: Մենք այս մասին քննարկումները ծավալում ենք կառավարության հետ՝ ուղիղ քննարկումների միջոցով, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ, որպեսզի օգնենք արտադրողներին, արտահանողներին գտնել նոր շուկաներ»,- ասաց նա:

Մարագոսը նշեց, որ այսօր ավելի ուշ կներկայացնեն միջոց, թե ինչպես են օգնելու արտահանել հայկական ծաղիկները եվրոպական շուկա, մասնավորապես Լատվիա:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն