100663592_0030712048_1440x900_80_0_1_e0687a55b9d117b1071d538c2f98c8ae-jpg

Պուտինին Զելենսկու նամակի մասին կզեկուցեն բանակցություններից հետո. Պեսկով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վլադիմիր Զելենսկու նամակի մասին կզեկուցեն Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահների բանակցությունների մի մասի ավարտից հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո՛, մենք տեսել ենք, նա հրապարակել է նախագահի մոտ ընդունելության պահին (Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևի. խմբ․)։ Նախագահը դեռ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրան։ Ես հնարավորություն ունեցել եմ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են Վլադիմիր Զելենսկու բաց նամակը ՌԴ նախագահին։

Մամուլի քարտուղարից ճշտել են, թե ինչ կարող է ասել այդ նամակի մասին։

«Կարող եմ ասել, որ կզեկուցվի նախագահին, երբ կավարտվի Ուզբեկստանի նախագահի աշխատանքային այցի մի մասը»,- պատասխանել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ է հրապարակել, որում առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել հակամարտության ավարտի շուրջ։

Պուտինն իր հերթին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի լեգիտիմ ներկայացուցիչների հետ՝ Կիևի կողմից համապատասխան ցանկության առկայության դեպքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն