factor.am Այսօր ժամը 11:00-ի սահմաններում իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրություն և խուզարկություններ իրականացրել։
«Առավոտյան այստեղ մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որի համաձայն՝ իրավունք ունեն խուզարկել «Արմատ մեդիա»-ի խմբագրությունը: Այս սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ և «Արմատ մեդիա»-ի բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ՝ 11 հեռախոս»,- քննչական գործողություններին զուգահեռ լրագրողների հետ զրույցում ասաց «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ծառայողներն իրենց ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է՝ իրավունք ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործի շրջանակում «Արմատ մեդիա»-ի խմբագրությունից առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։
Ավել վաղ Factor TV-ն գրել էր, որ Ալեքսանյանն իր հայտարարագրում նշել է «Արմատ Մեդիա» ՍՊԸ-ում մասնակցություն, որը նա ձեռք է բերել 2025 թվականին. ընկերության կանոնադրական կապիտալն ընդամենը 1000-ական դրամ է։ Ընդ որում՝ Ալեքսանյանն «Արմատ Մեդիա» ՍՊԸ-ին անտոկոս փոխառություն է տվել 1 մլն դրամ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում