to72EHeemgVwjmY0

Արտուր Օսիպյանն, արդեն մի քանի օր է, զրկված է զբոսանքի հնարավորությունից Դավիթ Հովհաննիսյան

Արտուր Օսիպյանն, արդեն մի քանի օր է, զրկված է զբոսանքի հնարավորությունից։ Այս մասին Հայտնել է նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ օրեր առաջ Օսիպյանին այցելել են ՄԻՊ գրասենյակից, և իրենք ակնկալում էին, որ նրա պահման պայմանները և բարձրացված այլ հարցեր լուծում կստանան։

«Սա անմարդկային վերաբերմունք է և խոսում է նրա մասին, որ Օսիպյանին քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն որոշ չափով նման է վրեժխնդրության»,- ասել է պաշտպանը։

Վերջինիս խոսքով՝ ԵՄ դեսպանը քննարկում է ունեցել ՀՀ ՄԻՊ-ի հետ, սակայն դա, Հովհաննիսյանի կարծիքով, կրում է «ձևական բնույթ»։

«Արթուր Օսիպյանի բարձրացրած իրավաչափ հարցերը չեն ստացել լուծում։ Ուստի կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ-ին, որպեսզի մարմնավորի «Մարդու իրավունքների պաշտպան» ձևակերպումը և կատարի իր պաշտոնին համապատասխան պարտականությունները»,- ասել է նա։

Հշեցնենք, որ այսօր Օսիպյանի հացադուլի 18-րդ օրն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն