azatutyun.am Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ Իրանի ազգային հավաքականին արտոնվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակում թիմի յուրաքանչյուր դիմակայությունից մեկ օր առաջ։
Չնայած Իրանի հավաքականի կեցավայրը Մեքսիկայում է, իրանցի ֆուտբոլիստները խմբային փուլը հաղթահարելու բոլոր երեք հանդիպումներն էլ ԱՄՆ-ում են անցկացնելու։ Հունիսի 15-ին Լոս Անջելեսում նրանք կմրցեն Նոր Զելանդիայի, հունիսի 21-ին՝ նույն քաղաքում Բելգիայի և հունիսի 26-ին Սիեթլում՝ Եգիպտոսի դեմ։
Ավելի վաղ Մեքսիկայում Իրանի դեսպան Աբոլֆազ Փասանդիդեն հայտնել էր, որ հավաքականի ֆուտբոլիստները և տեխնիկական անձնակազմը պետք է Միացյալ Նահանգներ ժամանեն նախատեսված խաղի օրը՝ Մեքսիկայի կեցավայր վերադառնալով նույն օրվա ընթացքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում