l-0x81wh-1920x1118z-0-4094-7

Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները

Լոռու մարզի Մեծավան համայնքի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, որը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահի կողմից ոստիկաններին դիմելուց հետո անձն ընտրատեղամասից դուրս է հրավիրվել։ Ավելի ուշ՝ ժամը 16։45-ի սահմաններում, նույն անձը վերադարձել և փորձել է ներս մտնել։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել կրկին մտնել ընտրատեղամաս, սակայն 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին, միջամտել է ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։

Ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։

Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն