image

Մահացած անձի տվյալները մնացել են ընտրացուցակում․ ՆԳՆ-ն պարզաբանել է պատճառը | factor.am

factor.am  Սոցիալական ցանցերում հրապարակվել է լուսանկար, որին կից գրառմամբ ասվում է, որ ընտրացուցակում առկա անձը՝ Սոֆյա Բեժանյանը, մահացած է։

FactorTV-ն ստուգել և նույնականացրել է այդ անձի տվյալները ՀՀ ընտրողների ռեգիստրում, այն իրոք կա ՆԳՆ-ի հրապարակած ընտրացուցակում։

Ըստ այդ տվյալների՝ Սոֆյա Բեժանյանը հաշվառված է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան 99 հասցեում, իսկ նրա ընտրատեղամասը 9/01-ն է։

FactorTV-ն կապ է հաստատել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ։ Ծառայությունից հայտնել են, որ Սոֆյա Բեժանյանի մահը գրանցվել է 2026թ․ մայիսի 29-ին, մինչդեռ վերջնական ընտրացուցակները ստացվել են 2026թ․ մայիսի 27-ին, այդ պատճառով էլ նրա տվյալները մնացել են վերջնական ընտրացուցակներում։

Մարիա Խաչատրյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն