xnmvahio5rjqcweo

Կիպրոսն ու Ֆրանսիան նոր ռազմական համաձայնագիր են ստորագրել | news.am

news.am Նիկոսիան և Փարիզը իրավական հիմքեր սահմանող և միմյանց տարածքներում երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության վերաբերյալ պաշտպանական համաձայնագիր են կնքել։

Փաստաթուղթը ստորագրել են Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը և նրա ֆրանսիացի գործընկեր Կատրին Վոտրենը՝ Նիկոսիայում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։

Ինչպես հայտարարել է Վասիլիս Պալմասը, այս համաձայնագիրը ժամանակակից հիմք է ստեղծում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար՝ հստակորեն կարգավորելով օտարերկրյա տարածքում գտնվելու ընթացքում երկու երկրների զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ նրա՝ Ֆրանսիայի հետ փոխգործակցության նոր մակարդակի դուրս գալը Կիպրոսի Հանրապետությանը «լրացուցիչ ռազմավարական խորություն» է հաղորդում և ամրապնդում նրա կարգավիճակը՝ իբրև կայունության հենասյուն Արևելյան Միջերկրականում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն