01000000-0aff-0242-ce97-08dbafc35597_cx0_cy8_cw0_w1023_r1

Հորմուզի նեղուցի մոտ վթարված ամերիկյան ուղղաթիռի անձնակազմը չի տուժել․ Թրամփ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ վթարված ռազմական ուղղաթիռի օդաչուները «լավ են»։

Դեպքի մասին առաջինը հաղորդել է The New York Times-ը։ Ըստ պարբերականի՝ խոսքը ԱՄՆ բանակի Apache ուղղաթիռի մասին է, որի անձնակազմի երկու անդամները փրկվել են։

Դեռ պարզ չէ՝ ուղղաթիռը խոցվել է իրանական կրակից, տեխնիկական խնդիր է ունեցել, թե վթարի պատճառը այլ հանգամանք է եղել։ NYT-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ դեպքը քննվում է։

Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ ԱՄՆ կառավարությունը հունիսի 8-ին կհրապարակի միջադեպի վերաբերյալ զեկույց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն