Բուլղարիան դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները | news.am

Բուլղարիան դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները | news.am

news.am Բուլղարիան այլևս զենք չի ուղարկի Ուկրաինային։ Երեքշաբթի օրն այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը, փոխանցում է Politico-ն։

Այս քայլն ամրապնդում է Բուլղարիայի նոր կառավարության դիրքորոշումը, որը դեմ է ԵՄ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։ Սա հաջորդել է ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Ռումեն Ռադևի տարած համոզիչ հաղթանակին։

«Մենք արդեն հստակ հասկացրել ենք, որ ուկրաինական հակամարտությունը չի լուծվելու ռազմադաշտում։ Մենք հյուծող պատերազմի ենք ականատես լինում, և որքան էլ զենք կուտակվի, միակ արդյունքը լինելու են մարդկային զոհերը։ Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստոյանովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն