l-0x156wh-1113x648z-0-7062

Տաշիրում պանրի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վալերի ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Տաշիր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

Մասնավորապես՝

– հատակի և պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

– առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու հնարավորությունը։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն