«Այսօր քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանի գործով առաջին դատական նիստն էր։ Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Մուշեղ Արամյան) Արտակն ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով»,- հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ համայնքում Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Նա կալանավորվել էր մեկ ամսով։