arm.sputniknews.ru ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի դեմ լայնածավալ հարձակումներ իրականացնել։
Մի քանի ժամ առաջ նա հայտարարել էր, որ Իրանը չափազանց երկար ձգձգեց գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի վճարել դրա համար։
«Մենք պատրաստվում ենք հարձակվել նրանց վրա, շատ ուժեղ ենք հարվածելու։ Մենք կվերսկսենք ռմբակոծությունները։.. Երեկ մենք ուժեղ հարվածեցինք նրանց, այսօր կրկին հարված կհասցնենք», – ասել է Թրամփը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ուներ «վճարել» ասելով։