hoogaxyfn1gj0hul

Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը՝ Listeria monocytogenes ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն