rus-zinvor

Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC | factor.am

factor.am Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 18 տարեկանից փոքր առնվազն 200 ռուսաստանցի զինվորական։ Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը, որը Mediazona-ի և կամավորների թիմի հետ համատեղ կազմում է զոհվածների ցուցակը, գրում է Meduza-ն։

Հունիսին հաջողվել է հաստատել առաջին զոհված զինվորի անունը․ նա ծնվել է 2008 թվականին, նույնականացվել է որպես Մոսկվայի մարզի բնակիչ Ալիշեր Սվիրին, որը մահացել է 2026 թվականի մայիսի 1-ին։ Սվիրինը պայմանագրով է ծառայել՝ որպես գնդացրորդ 123-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադում, այս մասին վկայում է  Պավլովո-Պոսադսկի շրջանի քաղաքային խորհրդի պատգամավոր Ռոման Տիկունովի հրապարակած կարճ մահախոսականը։ Սվիրինը հուղարկավորվել է Նովոյե Գորոդսկոյե գերեզմանատան Հերոսների ծառուղում։

Հայտնի չէ, թե երբ է Սվիրինը ստորագրել իր պայմանագիրը և ուղարկվել ռազմական գործողությունների գոտի։ Հաշվի առնելով տարիքը՝ նա չէր կարող ծառայել երեք ամսից ավելի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն