l-33x0wh-1854x1080z-0-4241-19

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից | 1lurer.am

1lurer.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ռուսաց լեզուն հանվում է այն լեզուների ցանկից, որոնց նկատմամբ Ուկրաինան պարտավոր է կատարել բնիկ ժողովուրդների և ազգային համայնքների լեզուների պաշտպանության եվրոպական կանոնները: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

Նրա խոսքով՝ դա արդար և օրինաչափ որոշում է: Ստեֆանչուկը հավելել է որ Ուկրաինան հարգում է լեզվական և մշակութային բազմազանությունը, սակայն պետք է վերացներ «ռուսական կայսերական ազդեցության շարունակման» հնարավորությունը։

Տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուների Եվրոպական խարտիան ստեղծվել է վտանգված կամ անհետացող լեզուներին աջակցելու համար, որոնցով խոսում են փոքր թվով մարդիկ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն