65486737-1c22-4752-a43b-96e91f199654_w1023_r1

Զելենսկի. Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթային և քիմիական գործարաններին | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան գիշերը հարվածել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզում գտնվող նավթային օբյեկտին և Տուլայի մարզում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն ասել է, որ «Ազոտ» գործարանը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի պայթուցիկ նյութերի արտադրության համար։ Զելենսկին նաև ասել է, որ հարվածներ են հասցվել ռուսական ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին նաև Ուկրաինայի օկուպացված հատվածներում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն