Ազգային ժողովի նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ

ԿԸՀ-ն ներկայացրեց Ազգային ժողովում մանդատների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել 9-րդ գումարման խորհրդարանում մանդատների բաշխման մասին։

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 28 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Այս թվերը ներառում են նաեւ ազգային փոքրամասնությունների մասնակցությունը։ Մասնավորապես, ՔՊ-ի երեք մանդատները կբաշխվեն եզդի, ռուս եւ քուրդ համայնքների ներկայացուցիչների միջեւ, «Ուժեղ Հայաստանի» մեկ մանդատը կտրամադրվի ասորի համայնքի ներկայացուցչին։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարությունեը ներկայացնելուց հետո հայտնեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն