նիկոլ փաշինյանն

Ժողովուրդը հստակ պահանջում է կործանել «եռագլուխ մաֆիային»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում նշել է․

««Եռագլուխ մաֆիան» ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով․ նա չունի և չի ունենալու, և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը, ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել «եռագլուխ մաֆիային», և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:

Եվ, ի դեպ, այս խմբակից չենք մոռացել և չենք մոռանալու կալուգացու հիմնական մարիոնետավարին՝ Սերժին: Այնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները: Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը»։

Ավելի վաղ՝ 6 կուսակցություններ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն