s3rza688suolhctrfjkehbfgy6q5c1qsp0bn3uxz

Ընտրակաշառք տալու համար պատիժը կսահմանվի մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները։  Սիմոնյանն այս մասին նշել է հրապարակած տեսանյութում՝ տեղեկացնելով, որ հարցը կքննարկվի և կքվեարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։

Նրա խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատժաչափերին։

«Խոսքը վերաբերում է ընտրակաշառք տալուն և վերցնելուն։ Դրանց պատիժը կխստացվի»,-նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ ընտրակաշառք վերցնելու համար նախկինում նախատեսված մինչև 7 տարվա ազատազրկման փոխարեն կսահմանվի մինչև 9 տարվա ազատազրկում։ Ընտրակաշառք տալու համար նախատեսված պատիժը ևս կխստացվի՝ մինչև 8 տարվա փոխարեն սահմանվելով մինչև 10 տարվա ազատազրկում։

«Բնական է, սա միակ գործիքը չէ, որը կիրառվելու է ընտրակաշառք տվողների և վերցնողների դեմ։ Կլինեն այլ գործիքներ, նաև քաղաքական հետևանքներ կլինեն»,-ասել է ԱԺ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն