50ra2cbc8u77qszmjyxlmsvqb4njwjh1avdzlgge

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան | armenpress.am

armenpress.am Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։

Մարթա Կոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։

Կոսը գրել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա` փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է Հայաստանի ժողովրդի կողմից վերջին ընտրություններում։

Նա հայտնել է, որ հանդիպել է  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոսը նշել է, որ հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ երկրները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով  իր համերաշխությունը։

«Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Մարթա Կոսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։  Միրզոյանն այդ քննարկմանը մասնակցում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հրավերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն