l-0x0wh-1303x759z-0-6034

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Հայաստանից Ուկրաինա արտահանված ։

«Այսօր հայկական կայքերից մեկը՝ armatmedia.am-ը, տեղեկություն է տարածել այն մասին, թե Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև, մեջբերում ենք, «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս:

Տեղեկացնում ենք, որ հրապարակումը իրականությանը չի՛ համապատասխանում:

Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից:

Լրատվամիջոցին առաջարկում ենք հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե այն կա:

Իսկ այլ լրատվամիջոցների հորդորում ենք չտարածել չճշտված ու կեղծ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն