Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսը վթարի է ենթարկվել։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:
Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։