l-0x0wh-786x458z-1-106

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մի վարորդ հունիսի 13-ին՝ գիշերվա ժամը 3:40-ի սահմաններում, Մինաս Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում կատարել է դրիֆթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել և համակեցության կանոններն ու մարդկանց անդորրը խախտել է Ուլնեցու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը։

Հունիսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն