azatutyun.am Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերին։
Սումիի մարզում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է ոստիկանությունը։
Խարկովում հարված է հասցվել քաղաքի Խոլոդնոգորսկի շրջանին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ՝ վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել է ավելի քան 40 առանձնատուն և պահեստ։
Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադում, տեղական իշխանությունների տվյալներով, հարձակման հետևանքով 8-ամյա աղջիկ է զոհվել։ Մարզի այլ շրջաններում վնասվել են բնակելի տներ