18fca924-05e9-4f5d-5a37-08decd277110_w1023_r1-1

Կրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի վրա հարվածները կշարունակվեն | azatutyun.am

azatutyun.am Կրեմլն այսօր հաստատել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոշոր հարձակումը, որի հետևանքով մեկ օր առաջ Մոսկվայի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է: Հաղորդվում է, որ ձեռնարկվում են միջոցներ հետևանքները վերացնելու համար։

Հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը տեսել է այրվող նավթավերամշակման գործարանի կադրերը, Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նրանք պետք է ստուգեն ուկրաինական քաղաքներից ստացված լուսանկարները, որոնք ցույց են տալիս ռուսական ուժերի հասցրած վնասները:

Պեսկովը շեշտել է, որ ռուսական հարվածները կշարունակվեն։

Այսօր հաղորդվել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերին, կան զոհեր ու վիրավորներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ երեկ հայտարարեց, որ այդ օրն առավոտյան Մոսկվայի ուղղությամբ իրականացված զանգվածային օդային հարձակումը Կիևի Պեչորյան մայրավանքի դեմ ռուսական հարձակման պատասխանն էր և զգուշացրեց՝ եթե հարձակումները շարունակվեն, ապա «Մոսկվան կայրվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն